Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որտեղ բրոնզե մեդալակիր է դաձել Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ): Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

60 կգ քաշային կարգի մրցմանը մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 14 երկրների 84 մարզիկներ: Ռոբերտ Գևորգյանը մրցավայր էր մեկնել մարզիչ Արտյոմ Մելքոնյանի և Հայաստանի պատվիրակ Աննա Պապոյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում