Ծախված է արդյո՞ք ամերիկյան դիվանագիտությունը. TURAN
Նմանատիպ
Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի բարձրաստիճան ամերիկյան չինովնիկները, օրենսդիրները, քաղաքական գործիչները այցելեն երկիր’ չնայած այն հագամանքին, որ Կոնգրեսը մի քանի տարի առաջ արգելել է բարձրաստիճան գործիչներին արտաքին միջոցների հաշվին այցեր կատարել:
Բաքվում տեղի ունեցած վերջին միջոցառումները, Բարաք Օբամային նախկին խորհրդականի և Կոնգրեսի հեղինակավոր մի շարք պաշտոնյանների մասնակցությամբ, վտանագավոր միտումներ են ստեղծում, որ նման այցելությունների միջոցով ադրբեջանական կառավարությունը փորձում է սիրաշահել ԱՄՆ-ին:
Մայիսի 29–ին Բաքվում կայացած ադրբեջանա-ամերիկյան ֆորումին, որը հովանավորվել էր պետական նավթային ընկերության կողմից, մասնակցել էին Բարաք Օբամայի նախկին երեք խորհրադակնները’ Դեվիդ Պլաֆֆը, Ջիմ Մեսսին և Ռոբերտ Գիբբսը, ինչպես նաև, տասնյակ այլ մասնակիցներ, որոնց թվում էին պաշտպանության նախարարի նախկին տեղակալը, նախկին հանրապետական թեկնածու Ռիչարդ Լուգարան և այլոք: Եվ սա Ալիևի’ երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելուց ընդամենը օրեր առաջ:
«Եթե դուք ուզում եք իմանալ, թե ինչու են բարձրաստիճան գործիչները պատրաստ ծախել իրենց արժեքները, ապա կարող եմ ասել, որ դա ադրբեջանական ժողովրդի վրա սովորաբար նստում է մի քանի տասնյակ հազար դոլլարներ: Հենց այդքան է պետք ադրբեջանցիներին նրա համար, որպեսզի կոնֆերասնի ժամանակ լսեն նախկին քաղաքական գործիչների ելույթները: Վճարվում է նաև առաջին դասի թռիչքով երթևեկության ծախսերը» ,- նշել է ԱՄՆ-ի Սենատի վետերանը «Turan» գործակալության հետ հարցազրույցում ‘ ցանականալով գաղտնի պահել իր անունը:
Այդ սենատորը հրաժարվել է մասնակցել ադրբեջանա-ամերիկյան ֆորումին’ պատճառաբանելով երկրում առակա մարդու իրավունքների խախտումները և ավոտորիտար ռեժիմի իշխանությունը:
«Կան փող աշխատելու մի շարք միջոցներ’ առանց ընկնելու դիկտատորի անմիջական լոբբիստական ազդեցության տակ: Բաքվի միջոցառման ժամանակ այցելել էին մի շարք հեղինակավոր քաղաքական գործիչներ, որոնք շռայլորեն հատուցվել էին իրենց տրամադրած ժամանակի, թռիչքների համար: Դա պախարակություն է մեր դիվանագիտության համար և չպետք է կրկնվի ապագայում»,-մտահգվել է վետերան-սենատորը:
«Turan» -ի հետ զրույցում Կոնգրեսի որոշ անդամներ չեն հերքել, որ իրենց այցելությունն անվճար է եղել, սակայն որոշ գործիչներ համառորեն պնդել են, որ վճարողները ոչ մի կապ չունեն ադրբեջանական կառավարությա հետ:
Միևնույն ժամանակ LegiStorm կայքում, որտեղ հավաքվում են Կոնգրեսի տվյալները,ապացուցում են, որ մինիմում չորս կոնգրեսականներ’ Դենի Դեվիս, Ջիմ Բրայդեստան , Ռուբեն Հինոխոսան և Հենրի Քուելլարին և նարանց օգնականները վարձատրվել են Հյուստոնում տեղակայված ադրբեջանական լոբբիստական խմբի’ Turquoise Council of Americans and Eurasians-ի և Turkish American Federation of Midwest կազմակերպության կողմից, որը համարվում է թուրք-ամերիկյան առևտրային պալատի դուստր կառույց:
Թուրանի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ ֆորումին մասնակից Մայքլ Ռուբինը նշել է, որ միջոցառման իրական հովանավորը SOCAR-ն է եղել:
Turquoise Council of Americans and Eurasians-ի և Turkish American Federation of Midwest կազմակերպությունները հրաժարվել են որևէ մեկանաբնություն տալ: Տեղական ԶԼՄ-ը հայտնում են, որ այդ կազմարեպությունները կապված են Ֆաթուլլահ Գյուլենի հետ, որը գյուլենական շարժման առաջնորդն է: Ադրբեջանիցները փորձում են օգտագործել ԱՄՆ-ում գործող թուրքական լոբբիստական խումբը’ Գյուլենը, որպեսզի ապրմապնդվի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները:
Նման կերպ բարեկամների ստեղծումը կարող է ազդեցություն ունենալ ամերիկյան դիվանագիտությն վրա: Հիշե°ք, Պետդեպարտամենտն է քաղաքականություն իրականացնում, սակայն հաճախ այդ քաղաքականությունը ստեղծում է հենց Կոնգրեսը:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ադրբեջանի վերաբերյալ իր վերջին զեկույցի մեջ շատ թռուցիկ անդրադարձավ մարդու իրավունքների խախտմանը:
Հարցազրույցի հեղինակը նշել է, որ լուրջ կասկածներ ունի, որ Մամեդյարովի և Քերրի հանդիպման ժամանակ պայամանվորվածություն է ձեռք բեվրել Ալիևի երրոդ անգամ ընտրվելու վերաբերյալ:
Այսպիսով, Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում անդրկուլիսյան դիվանագիտության վրա ազդելու, որը ոչ միշտ, սակայն տալիս է իր դրական արդյունքները:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում