Ձերբակալվել է Դինքի գործի շրջանակում դատապարտված Էրսին Յոլջուն
Նմանատիպ
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալութլան հաղորդմամբ’ Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ տեղի ունեցած դատավարության շրջանակում 12 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Էրսին Յոլջուն ձերբակալվել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հաղորդվում է, որ Յոլջուն Տրապիզոնի անվտանգության վարրչության ստորաբաժանումների կողմից ձերբակալվել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից իրականացվող դատավարության ժամանակ դատավորի կայացրած 12,5 տարվա ազատազրկման որոշումը վճռաբեկ դատարանի կողմից հաստատվելուց հետո: Դատարանի որոշմամբ Էրսին Յոլջունը դատավարության ընթացքում գտնվում էր ազատության մեջ, այդ պատճառով էլ ձերբակալվել է միայն վերոնշյալ որոշման՝ վճռաբեկի դատարանի կողմից հաստատումից հետո:
Յոլջուն դատարանում իրականացված անհրաժեշտ գործընթացներից հետո ուղարկվել է կալանավայր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում