«Նոա»-ն հաղթեց «Երևան»-ին
18/10/2019 17:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 11-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Երևան» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի հետնապահը այս անգամ ևս պարտություն կրեց: «Նոա»-ն հաղթեց 3:1 հաշվով: «Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Պավել Դեոբալդը:
Առաջնության այս տուրի մյուս խաղերը կկայանան առաջիկա հանգստյան օրերին: