Կոնգրեսի որոշումը ողբերգություն չի Վրաստանի համար. Ալասանիա
Նմանատիպ
ԱՄն-ի Կոնգրեսի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված որոշումը չի ընկալվել, որպես ողբերգություն: Այս մասին «IPN» գործակալությնա հետ զրույցում նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Ընդունված որոշումը առաջին հերթին վկայում է, որ մեր բարեկամ երկիրը կենտրոցած է մեզ վրա: Երկրորդ, մենք այդ որոշումը չենք ընկալում, որպես ողբերգություն: Յուրաքանչյուր սենատոր և կոնգրեսական իր կարծիքն ունի Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»-ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Ալասանիայի խոսքերով Սենատի և Կոնգրեսի անդամների մեծամասնությունը մտադիր են խորացնել ռազմական ոլորտում Վրաստանի հետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է ստորև ներկայացվող որոշմանը:
Կոնգրեսի եզրակացություններ:
1) Վրաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՄՆ-ի շատ կարևոր գործընկերը, որը մշատապես իր հավատարմությունն է ցուցաբերում երկու երկրների ընդհանուր շահերին’ ներառյալ վրացական զինված ուժերի մասնակցությունը համաշխարհային անվտագության ապահովման ուժերին (ISAF), որը գործում է ՆԱՏՕ-ի ենթակայության ներքո, և Իրաքում գտնվող ուժերին:
2) 2012թ-ի հակտեմբերին կայացած արդար և անկախ ընտրությունների արդյունքում իշխանափոխությունը խոսում է վրացիների կարևոր նվաճման’ դեմոկրատիայի կառուցման մասին:
3) Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի իշխանությունները մի շարք գործողություններ են ձեռնարկել ընդդիմության ներկայացուցիչների դեմ, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ:
4) Ավելի քան 100 նախկին պաշտոնյաներ այժմ մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ:
5) Նմանատիպ մեղադրանքներ ներկայացվում են նաև քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին’ներառյան Միացյալ ազգային շարժման գլխավոր քարտուղարին:
6) Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ձերբակալությունը մեծ անհանգստության տեղիք է տալիս գալիք նախագահական ընտրություններից առաջ:
7) Վրաստանի կառավարությունը բավարար միջոցներ չէր ձեռնարկել կանխելու Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչների նկատմամբ հարձակումը:
8) Այս գործողությունները հարցականի տակ են դնում Վրաստանի կառավարության ձգտումը կառուցելու դեմոկրատական պետություն, որտեղ հարգված կլինեն քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ընդդիմության իրավունքները:
Կոնգրեսի հայտարարությունը:
1) ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Վրաստանին օգնություն հատկացնել’ երկրում ազատ և դեմոկրատակն հասարակություն կառուցելու համար:
2)Վրաստանի իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված միջոցառումները կարող են բացասական ազդել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում համագործակցության վրա և խոչընդոտեն Վրաստանի ‘ միջազգային կազմակերպությունների անդամ դառնալու ճանապարհին:
3) ԱՄՆ-ի դիրքորոշումը չպետք է երկակի լինի իր համար կարևոր դաշնակցի վերաբերյալ, որտեղ նահանջ է նկատվում դեմոկրտաիյի ոլորտում
4) ԱՄՆ-ի ժողովուրդը և Կոնգրես խորհին ցավակացություն են հայտնում Վրաստանին Աֆղանստանում տեղի ունեցած վրաց զինվորների մահվան կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում