Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ:
Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, Նախագահ Քոչարյանին ամեն ձև վնասելու մոլուծքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է և այլևս չի կրկնվի: Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլևս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:
Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև հենց ձեր երեխաներին և ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որևէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:
Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում