Թուրքիայում թափ է առնում «Ամեն տեղ Թաքսիմ է» շարժումը
19/06/2013 12:30
Նմանատիպ
Թուրքիայի Կենտրոնական Անատոլիայի Էսքիշեր նահանգում շուրջ 5000 ցուցարարների բողոքի ակցիան վերջացել է ոստիկանության միջամտությամբ, որոնք կիրառել են ջրային շիթեր և գազային պայթուցիկներ: Ինչպես տեղեկացնում է «Hurriyetdailynews»-ը,արդյունքում վիրավորվել են երեք ցուցարարներ, մեկ լրագրող և ոստիկան:
Ցուցարարները քաղաքի մոտակայքում գտնվող «Էսպարկ» մեծ հանրախանութի առջև վանկարկում էին «ամեն տեղ է Թաքսիմ », «ամենուր է դիմակայություն», :
Ոստիկանությունը մեծ դժվարությամբ կարողացավ ցրել խումբը, սակայն 500 ցուցարարներ մնացին և փակեցին հանրախանութի մուտքը:
Բախումները շարունակվեցին մինչև առավոտյան ժամը –ը:
Էսքիշերը Թուրքիայի նշանավոր նահանգներից մեկն է, որտեղի բնակչությունը հենց սկզբից մասնակցում է «Օկուպացված Թաքսիմ շարժմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում