«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին Ֆլորիան Զելլերի «Սուտ» պիեսի պրեմիերան է: Բեմադրիչն է Սաթէ Խաչատրյանը: Դերերում հանդես են գալիս՝ Նարինե Գրիգորյան, Դավիթ Հակոբյան, Մարիա Սեյրանյան, Սերգեյ Թովմասյան:
«Ֆլորիան Զելլերի 2011թվականին գրված և մեծ հաջողություն ունեցած «Ճշմարտություն»
պիեսին հաջորդում է «Սուտ» – ը։ Երկու պիեսներն էլ գրվել են ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Արդիտիի համար։ Երկուսում էլ հերոսները կրում են նույն անունները։ Փոլը, Ալիսը, Միշելն ու Լորանսը ամուսիններ են և մտերիմ ընկերներ։ Բայց եթե առաջինում Զելլերը փորձում է ներկայացնել ճշմարտության անհնարինությունը, երկրորդում՝ սուտը դառնում ճշմարտությունն ասելու խայծ, որից անհնար է խուսափել։ Ստի գովքն անող և նրա կարևորությունն ամենայն պատասխանատվությամբ ընդգծող Պիեռը շատ արագ զղջում է թե՛ ստի, և թե՛ ճշմարտության համար։ Եվ օդից կախված է մնում փիլիսոփայակն մի հարց․ արդյո՞ք կարելի է ճշմարտությունն ասել սեփական կնոջը․․․ »,- կարդում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջում:
Նույն հեղինակի «Ճշմարտություն» պիեսը Համազգային թատրոնի խաղացանկում է նախորդ թատերաշրջանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում