Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր
21/10/2019 19:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարկոսյանն առավելության է հասել մոնղոլ ըմբիշի նկատմամբ։
Սա Հայաստանի առաջին մեդալն էր Համաշխարհային բանակային խաղերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում