Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում չեմպիոնի կոչման է արժանացել
21/10/2019 20:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Գերմանիան ներկայացնող 33-ամյա հայազգի ծանրքաշային բռնցքամարտիկ Արմենակ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առանջին անգամ արժանացել է չեմպիոնի կոչման:
Արմենակ Հովհաննիսյանը 10-րդ ռաունդից հետո ուկրաինացի բռնցքամարտիկ Վիկտոր Պոլյակովի հետ մարտում ճանաչվել է հաղթող:
Արմենակ Հովհաննիսյանը սկսել է զբաղվել բռնցքամարտով 12 տարեկանից, Հայաստանում դարձել է բազմակի չեմպիոն՝ հանդես գալով ազգային երիտասարդական հավաքականի կազմում: Այնուհետև նա տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում