Human Rights Watch -ը դիմել է Եվրահանձնաժողվի նախագահին` պահանջելու Ալիևից հարգել մարդու իրավունքները
Նմանատիպ
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյին դիմում է հղել’կոչ անելով Բրյուսելում կայանալիք Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման հարցը:
Դիմումի մեջ խնդրանք է ուղղվում Բարրոզոյին անհանգստություն հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վատթարացման համար, և Բաքվին կոչ անել հստակ միջոցներ ձեռք առնել’ իրավիճակը բարելավելու Եվրապառլամենտի կողմից նախորդ շաբաթ ընդունված որոշման չափանիշներին համապատասխան:
Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և չեղյալ հայտարարել վերջին օրենսդրական փոփոությունները, որոնք հակասում են Ադրբեջանի ‘ միջազգային պարտավորություններին:
Մտահոգություն է արտահայտվել նաև կարծիքի ազատ արտահայտման, միություններ և հանրահավքներ կազմակերպելու սահմանափակումների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը, Human Rights Watch-ը Բարոզոյին խնդրում է Ալիևին կոչ անել հետևել ԵՄ չափանիշենրին, որպեզի շարունակվի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ , և կատարել ԵԽԽՎ-ի առջև ստանձնած պարտավորությունները:
Ուղերձը ստորագրվել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրենի’Հյու Ուիլիամսոնի և Լոտ Լեյչիմի’ ԵՄ-ի գծով տնօրենի կողմից:
Հիշեցնենք, որ երեկ նման ուղերձով Եվրահանձնաժողովի նախագահին էին դիմել Ադրբեջանի քաղաքացիկան հասարակության մի խումբ ակտիվիստներ: Հոդվածին կարող եք ծանոթանալ Times.am-ի նշյալ հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում