«Մոնա Լիզան» փչանում է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդ դա Վինչիի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը փչանում է: Այս մասին պատմել են թանգարանի մասնագետները: Նրանք նշել են, որ նկարն այլևս չեն տեղափոխելու այլ երկրներ, քանի որ այն դարձել է շատ փխրուն և Լուվրը սահմանափակելու է դրա շարժը:
«Տեղափոխման ժամանակ այն կարող է մասերի բաժանվել».- ասել է մասնագետը:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, թանգարանների մասնագետներն ասել են, որ ներկա պահին «Մոնա Լիզայի» ճակատին ճաք կա:
Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում: Աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկն է, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում