Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը…
21/10/2019 23:05
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են….
Հետևեք մեզ նաև Telegram-ում