ՄԱԿ. Թուրքիայի դաժան արձագանքը ցուցարարների նկատմամբ անըդունելի է
19/06/2013 14:11
Նմանատիպ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով բարձրագույն հանձնակատար Նավի Փիլեյը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ոստիակնների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ծայրահեղ միջոցների կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, Փիլեյը նշել է, որ բողոքի առաջին ակցիաների ժամանակ կիրառված կտրուկ միջոցների պատճառով դիմակայության մասշաբներն ընդլանվել են ‘ ներառելով նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:
Նավի Փիլեյն ընգծել է, որ հատկապես մտահոգված է այն հանգամանքով, որ ոստիկանությունը մոտ տարածությունից կամ փակ կառույցներում կիրառում է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Նա կոչ է արել թուրքական իշխանություններին հետաքննություն անցկացնել և պատժել ուժային կառույցների կողմից չարաշաումներ իրականացնողներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում