Ես եմ վերցնելու Մեսսիի շապիկը, որպեսզի ֆուտբոլիստները չվիճեն. «Սլավիայի» մարզիչ

Ես եմ վերցնելու Մեսսիի շապիկը, որպեսզի ֆուտբոլիստները չվիճեն. «Սլավիայի» մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Չեմպիոնների լիգայի հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնան» հանդիպելու է «Սլավիայի» հետ:

«Ես անհամբերությամբ սպասում եմ «Բարսելոնայի» դեմ խաղին: Մանկուց նրանց համարում եմ լավագույնը, դրա համար անհամբեր եմ սպասում հանդիպմանը»,-այս մասին հայտարարել է «Սլավիայի» պաշտպան Վլադիմիր Ցոուֆալը՝ հավելելով, որ կցանկանար հարձակողական ֆուտբոլ խաղալ կատալոնացիների դեմ:

Չեխական ակումբի գլխավոր մարզիչ Ինդրժիխ Տրպիշովսկին իր հերթին խոսել է այն մասին, թե ում է բաժին հասնելու Մեսսի շապիկը:

«Ինքս եմ վերցնելու Մեսսիի շապիկը, որպեսզի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն չլինի»,-ասել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում