Մխիթարյանը մարզվել է առանձին ծրագրով
23/10/2019 17:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ռոմա»-ի առաջիկա հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպան չի մարզվել «Ռոմա»-ի ընդհանուր թիմի հետ, որը վերջին մարզումն է անցկացրել Եվրոպայի լիգայի խմբային 3-րդ փուլի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ:
Այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին: Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ նոյեմբերին: