Իմ կարծիքով՝ Մնացականյանը շարքային անհաջողակ է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը ազատման դիմում գրեց: Իմ կարծիքով՝ Մնացականյանը շարքային անհաջողակ է, որը, ինչպես իրենց հեղափոխական համարող շատերը, ամբողջ կյանքում սեփական անհաջողությունները կապել է ուրիշների ու մասնավորապես նախկին իշխանությունների հետ: Նրանք իրենց, այսպես կոչված, չստացված կյանքի, կարիերայի համար միշտ մեղադրել են ուրիշներին ու մեծ-մեծ խոսել են՝ այ որ իրենք լինեին էս կամ էն պաշտոնյայի փոխարեն, հիմա սարեր էին շուռ տվել:
Մինչդեռ փորձը ցույց տվեց, որ էդպես չի: Փորձը նաև ցույց տվեց, որ կենացներ ասելուց հետո, երբ հերթը հասնում է պատասխանատվություն վերցնելուն ու ռեալ գործ անելուն, էս տեսակը թռնում է: Երեկ թռավ Սարհատ Պետրոսյանը, էսօր՝ Վիկտոր Մնացականյանը ու սա դեռ սկիզբնա: Նիկոլի խորտակվող նավը ինչքան սկեց թռնողների բանակը ավելի է մեծանալու: Ես պնդում եմ, որ Վիկտոր Մնացականյանը, Սարհատ Պետրոսյանը և էս ալիքի վրա իշխանության եկած շատ-շատերը շարքային լուզռներ են: Եվ այսպես կոչված հեղափոխությունը էս անհաջողակների վերջին հույսն ու սեփական ինքնության հետ առերեսվելու ամենակարևոր դրվագն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում