Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
25/10/2019 15:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։
Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։
Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 մավորով։
Նժույգի թափեր վարժությունում Հրաություն Մերդինյանը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 13,833 միավոր։ Հայ մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձած բրազիլացի Ֆրանցիսկո Բառետոյին զիջել է ընդամենը 0,033 միավոր։
Ավելի վաղ, Համաշխարհային բանակային խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում