«Թարգ­մա­նու­թ­յու­նը կա­տար­վում է ոչ միայն լե­զու­նե­րից լե­զու, այլև ար­վեստ­նե­րից ար­վեստ»

«Թարգ­մա­նու­թ­յու­նը կա­տար­վում է ոչ միայն լե­զու­նե­րից լե­զու, այլև ար­վեստ­նե­րից ար­վեստ»

Երևա­նյան 13-րդ մի­ջազ­գա­յին ե­րաժշ­տա­կան փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում տե­ղի ու­նե­ցավ կոմ­պո­զի­տոր ՎԱ­ՉԵ ՇԱ­ՐԱ­ՖՅԱ­ՆԻ «Ռեք­վիեմ ա­նա­պա­տի հա­մար» ստեղ­ծա­գոր­ծու­թյան հա­մաշ­խար­հա­յին պրե­միե­րան: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Վա­չե Շա­րա­ֆյանն ա­սաց, որ այս ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ Սո­նա Վա­նի «Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» պոե­մի հատ­ված­նե­րի վրա կա­ռուց­ված նո­րա­տիպ լիբ­րե­տոն միա­ձուլ­վում է ա­վան­դա­կան ռեք­վիե­մի տեքս­տի հետ. «Բազ­մապ­լաստ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, որ­տեղ կա հրեշ­տա­կի ձայն, այն աշ­խար­հից ե­կող ձայն, ցա­վի ու հի­շո­ղու­թյան ձայն և կա դե­պի լույս, դրախտ տա­նող ճա­նա­պարհ` ու­րախ ձայն»: Սո­նա Վա­նի «Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» պոե­մը նվիր­ված է Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին, թարգ­ման­վել է աշ­խար­հի 23 լե­զու­նե­րով, ար­ժա­նա­ցել է պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր մր­ցա­նակ­նե­րի Չի­նաս­տա­նում, Ռու­սաս­տա­նում, ԱՄՆ-ում, Կո­լում­բիա­յում, Աֆ­րի­կա­յում, Թուր­քիա­յում և այլ եր­կր­նե­րում:

– «Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» պոե­մը հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նի, ի՞նչ ճա­նա­պարհ է անց­նե­լու Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Կա՞ն ար­դեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, գր­քի համ­բավն իր հեր­թին կա­րո՞ղ է նպաս­տել, որ դռ­ներ բաց­վեն, ու ռեք­վիե­մը ներ­կա­յաց­վի տար­բեր եր­կր­նե­րում:

– Ե­րաժշ­տու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն է: Թարգ­մա­նու­թյու­նը կա­տար­վում է ոչ միայն լե­զու­նե­րից լե­զու, այլև ար­վեստ­նե­րից ար­վեստ, օ­րի­նակ, ճար­տա­րա­պե­տու­թյու­նից՝ ե­րաժշ­տու­թյուն, ե­րաժշ­տու­թյու­նից՝ գրա­կա­նու­թյուն և այլն: Ին­չու՞ գո­յու­թյուն ու­նեն այս­քան ձևեր. ար­վես­տի ա­մեն տե­սակ յու­րո­վի ար­տա­հայտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում, և ի­հար­կե, մի ձևից մյու­սը «թարգ­մա­նե­լը» նոր ճա­նա­պարհ է, նոր հար­թու­թյան վրա է բարձ­րաց­նում միևնույն երևույ­թը: Ես հա­ճախ օ­րի­նակ եմ բե­րում Բոր­խե­սի «Քոլ­րի­ջի ե­րա­զը» նո­վե­լը: Քոլ­րի­ջը ե­րա­զում տես­նում է մի պոեմ, ո­րը նկա­րագ­րու­թյուն էր մի պա­լա­տի, մտա­պա­հում և գրում է այն: Պարզ­վում է՝ դա­րեր ա­ռաջ Կուբ­լա Խա­նը ե­րա­զում տե­սել է այդ պա­լա­տի նա­խա­գի­ծը ու կա­ռու­ցել է այն, բայց ժա­մա­նա­կի ըն­թաց­քում քանդ­վել է, ու այդ գա­ղա­փա­րը հայ­տն­վել է Քոլ­րի­ջի ե­րա­զում: Բոր­խեսն ա­սում է, որ մի օր գու­ցե այն գա նկար­չի կամ պոե­տի ե­րա­զում: Այ­սինքն, նույն գա­ղա­փա­րը կա­րող է թարգ­ման­վել, բա­ցա­հայտ­վել տար­բեր կող­մե­րից: Սա է Ձեր հար­ցի հիմ­նա­կան պա­տաս­խա­նը: Իսկ ա­ռա­ջարկ­ներ կան ռեք­վիե­մը ստեղ­ծե­լու ա­ռա­ջին օր­վա­նից: Ռեք­վիե­մը ձայ­նագր­վել է էդ­վարդ Թոփ­չյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ա­ռաջ­նա­խա­ղի ժա­մա­նակ նա երկ­րում չէր, և իմ լավ բա­րե­կամ, սերբ դի­րի­ժոր Պրե­միլ Պետ­րո­վի­չը հա­մա­ձայ­նեց սի­րով գալ ու ղե­կա­վա­րել այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը:

– Կշա­րու­նա­կի՞ այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը հն­չել հա­յաս­տա­նյան բե­մե­րում, թե՞ ա­վե­լի կարևոր է այս գոր­ծի հան­րահռ­չա­կու­մը դր­սում:

– Ե­րաժշ­տու­թյու­նը դուրս ու ներս չու­նի, այն ա­մե­նուր է, և, փառք Աստ­ծո, իմ ե­րաժշ­տու­թյու­նը աշ­խար­հով մեկ է կա­տար­վում:

– Նկա­տի ու­նեի, որ գու­ցե ա­վե­լի կարևոր է Ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով գր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը:

– Ոչ թե կարևոր է, այլ այն պետք է հն­չի ա­մեն տեղ, Ցե­ղաս­պա­նու­թյու­նը մարդ­կու­թյան հարց է, մարդ­կու­թյան խղ­ճի հարց է: Մար­դը դեռ պետք է մարդ դառ­նա, մենք դեռ շատ բա­ներ պետք է գի­տակ­ցենք, ճա­նա­չենք ինք­ներս մեզ, որ դառ­նանք մի ու­րիշ, ա­վե­լի բարձր էակ: Այ, սա է ար­վես­տի, մշա­կույ­թի նշա­նա­կու­թյու­նը, դե­րը և գո­յու­թյան ի­մաս­տը: Մար­դը փնտ­րում է ճշ­մար­տու­թյուն և ու­զում է գտ­նել. դա կա­րող է ա­նել միայն ար­վես­տը: Քա­ղա­քա­կա­նու­թյան ու բիզ­նե­սի մեջ ա­ռաջ­նա­յին են շա­հե­րը, ան­հաս­կա­նա­լի՛ շա­հե­րը: Ար­վեստն այն մի­ջոցն է, այն ձայ­նը, որ խո­սում է մարդ­կու­թյան մա­սին, աստ­վա­ծա­յի­նի մա­սին:

– Սո­նա Վա­նը հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սել է, որ գրե­լիս ոչ հայ է, ոչ էլ կին, պար­զա­պես ձայն է: Դուք լսու՞մ էիք այդ ձայ­նը ռեք­վիե­մը ստեղ­ծե­լիս:

– Ա­յո, նախ ա­սեմ, սա մի ձայն չէ, բազ­մա­ձայ­նու­թյուն է, այս­տեղ կա աղջ­կա ձայ­նը, որ խո­սում է այն աշ­խար­հից ու պատ­մում այս ա­մե­նի մա­սին, կան հրեշ­տակ­նե­րի ձայ­ներ: Նրա պոե­զիան շատ տե­սա­նե­լի է: Կան պոետ­ներ, ո­րոնց լե­զուն միան­գա­մից հն­չում է որ­պես ե­րաժշ­տու­թյուն, Սո­նա­յի պոե­զիան խո­սուն է ե­րաժշ­տա­կան ա­ռու­մով, բայց նաև տե­սա­նե­լի է: Դու սկ­սում ես տես­նել, երբ նա ա­սում է՝ զն­գում է արևը՝ ա­նա­պա­տի միակ ժա­մա­ցույ­ցը: Սա մի ամ­բողջ տե­սա­րան է, որ աչ­քիդ ա­ռաջ է գա­լիս, ու արևն իս­կա­պես զն­գում է, իր ձայ­նը ու­նի, իր հն­չյու­նը: Ընդ­հան­րա­պես, շատ հե­տաքր­քիր պոետ է, և ես ու­րախ եմ, որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցա ա­վե­լի մո­տե­նալու նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րին: «Լիբ­րե­տո ա­նա­պա­տի հա­մար» պոե­մը ֆիլ­հար­մո­նի­կի տնօ­րեն Ռու­զան­նա Սի­րու­նյա­նի ա­ռա­ջար­կով եմ կար­դա­ցել: Իս­կա­պես շատ ազ­դե­ցիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է: Ա­սեմ, որ մի քա­նի ան­գամ ար­դեն անդ­րա­դար­ձել եմ այդ գոր­ծին, ոչ միայն ռեք­վիե­մով, կան է­լի գոր­ծեր, ո­րոնց մա­սին ա­պա­գա­յում կխոս­վի: Օ­րի­նակ, աու­դիո­գիրք է հրա­պա­րակ­վել, որ­տեղ ես ստեղ­ծել եմ ձայ­նա­յին է­ֆեկտ­ներ: Նաև գրել եմ մի նոր բա­լետ, որն առ­նչ­վում է Սո­նա­յի պոե­զիա­յին: Դեռ չեմ ման­րա­մաս­նի:

– Մենք ու­զում ենք, որ աշ­խար­հը ճա­նա­չի Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, բարձ­րա­ձայ­նում ենք, փաս­տեր ենք մատ­նան­շում, բայց հար­ցի լու­ծու­մը կար­ծես մեկ այլ տեղ է:

– «Ցե­ղաս­պա­նու­թյուն» տեր­մի­նը հո­րին­վեց շատ ա­վե­լի ուշ, քան այն ե­ղել է: Եվ ե­թե խո­սենք ճա­նա­չե­լիու­թյան մա­սին, ԱՄՆ-ը (Հեն­րի Մոր­գեն­թաուն) ա­ռա­ջինն էր, որ ա­սաց՝ սա մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծու­թյուն է, պար­զա­պես դեռ չկար այդ տեր­մի­նը: Իսկ այն, որ աշ­խար­հը պետք է պաշ­տո­նա­պես ճա­նա­չի Ցե­ղաս­պա­նու­թյու­նը (այ­սինքն՝ հան­ցա­գոր­ծու­թյու­նը, որ պատ­ժե­լի է), մի հարց է, ո­րի լու­ծու­մը ժա­մա­նակ է պա­հան­ջում: Մենք (աշ­խար­հը) դեռ ճա­նա­պարհ ու­նենք անց­նե­լու՝ մարդ դառ­նա­լու հա­մար: Սա լակ­մու­սի պես ցույց է տա­լիս մեր վի­ճա­կը, ամ­բողջ աշ­խար­հի վի­ճա­կը: Այ­սինքն՝ կա­տար­վել է մի բան, որ շատ ակն­հայտ է, բայց մեզ ու­զում են ա­սել, որ ակն­հայ­տը ակն­հայտ չէ, չեն ու­զում ըն­դու­նել, հար­մար չէ, ո­րով­հետև այս ա­մե­նի հետևում շա­հեր կան: Խաղ է գնում, որ չի խո­սում մարդ լի­նե­լու մա­սին:

– Այս հա­մա­տեքս­տում ե­րաժշ­տու­թյու­նը, ար­վեստն առ­հա­սա­րակ, ի՞նչ կա­րող են ա­նել, զգա­յա­կա՞ն ազ­դե­ցու­թյուն ու­նեն, թե՞ կա­րող են նաև հար­ցեր լու­ծել:

– Դրա վառ օ­րի­նա­կի մաս­նա­կիցն եմ ե­ղել: «Ա­ղետ» նա­խագ­ծի շր­ջա­նա­կում կազ­մա­կերպ­վեց սիմ­ֆո­նիկ հա­մեր­գա­շար (ի դեպ, խմ­բա­վար­նե­րից մե­կը Պրե­միլ Պետ­րո­վիչն էր), ներ­կա­յաց­վե­ցին ե­րեք կոմ­պո­զի­տոր­նե­րի (իմ, գեր­մա­նա­ցի և թուրք կոմ­պո­զի­տոր­նե­րի) ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Հա­մեր­գա­շա­րը կազ­մա­կերպ­վեց Բեռ­լի­նում, Դրեզ­դե­նում, հե­տա­գա­յում՝ Բելգ­րա­դում, Հա­յաս­տա­նում, վեր­ջի­նը Թուր­քիա­յում պետք է լի­ներ: Սա պա­հանջ էր, որ պետք է ըն­դուն­վի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Էր­դո­ղա­նը ե­լույթ ու­նե­ցավ, ա­սաց` դուք եվ­րո­պա­ցի եք, ի­րա­վունք չու­նեք մեր դեմ հա­մերգ­նե­րով հան­դես գա­լու, բարձ­րա­ձայ­նե­լու այդ հար­ցը: Բայց դա տե­ղի ու­նե­ցավ: Գեր­մա­նա­ցի ժո­ղո­վուր­դը ոտ­քի կանգ­նեց ու ա­սաց՝ մենք ըն­դու­նել ենք մեր ա­րած հան­ցա­գոր­ծու­թյու­նը, և ե­թե մեկն ու­զում է լի­նել մեզ հետ, ապ­րել մեր մեջ, պետք է նույնն ա­նի: Սա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ, ու փաս­տո­րեն Բուն­դես­թագն ըն­դու­նեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը նաև այս նա­խագ­ծի շնոր­հիվ: Ի­հար­կե, կա­յին նաև շատ այլ գոր­ծոն­ներ, բայց ար­վես­տի ձայնն է, որ կա­րո­ղա­նում է ոտ­քի կանգ­նե­ցել ամ­բողջ ժո­ղովր­դին: Ե­րաժշ­տու­թյու­նը շատ մեծ ուժ է: Ի­րա­կա­նում, ին­չու՞ ենք մենք հայ. ե­թե մենք չու­նե­նա­յինք Կո­մի­տաս, չու­նե­նա­յինք գրա­կա­նու­թյուն, չու­նե­նա­յինք լե­զու, ին­չո՞վ պետք է հայ լի­նեինք: Պետք է հաս­կա­նանք, որ յու­րա­քան­չյուր ազ­գի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նախ սրա­նում է: Երբ ա­սում են` Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ինձ հա­մար դա քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը չեն, այլ ար­վես­տը, գրա­կա­նու­թյու­նը, մշա­կույ­թը, որ նրանք ստեղ­ծել են ու դրա­նով ներ­կա­յա­նում են աշ­խար­հին: Սա մնա­յունն է, իսկ այն փոք­րիկ, կե­ղոտ քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վոր երևույթ­ներ են:

Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆԻ

Լուսանկարները՝ Մարիա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում