Արփինե Դալալյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, իսկ Տաթև Հակոբյանը՝ արծաթե մեդալակիր
26/10/2019 19:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը դարձել են, համապատասխանաբար, ոսկե և արծաթե մեդալակիրներ:
Մինչև 20 տարեկանների գերծանր քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ (100 կգ + 134 կգ) արդյունքով դարձել է չեմպիոն:
Մինչև 23 տարեկանների 87 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը 230 կգ (105 կգ + 125 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում