Մեծ Բրիտանիայում մահացել Է գրող եւ այլախոհ Վլադիմիր Բուկովսկին

Մեծ Բրիտանիայում մահացել Է գրող եւ այլախոհ Վլադիմիր Բուկովսկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում հոկտեմբերի 27-ի երեկոյան մահացել Է գրող Վլադիմիր Բուկովսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է գրողի կայքում հրապարակված հաղորդագրությունից, մահվան պատճառը դարձել Է սրտի կանգը: Բուկովսկին 76 տարեկան Էր:

Բուկովսկին ռուս գրող Էր, քաղաքական ու հասարակական գործիչ, որն ընդհանուր առմամբ 12 տարի Է անցկացրել բանտերում եւ հարկադիր բուժման մեջ:

Հերթական բանտային կալանքից հետո՝ 1976 թվականին, Բուկովսկին արտաքսվել Է ԽՍՀՄ-ից եւ խորհրդային կառավարության կողմից փոխանակվել չիլիացի կոմունիստների առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Փոխանակումից հետո Բուկովսկին տեղափոխվել Էր անգլիական Քեմբրիջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում