Եվրապոլը 13 վրացի «օրենքով գող» է ձերբակալել
Նմանատիպ
ԵՄ-ի ոստիկանական ծառայությունը’ Եվրոպոլը, 18 անձի է ձերբակալել, որոնցից 13-ն «օրենքով գող» է Վրաստանի Քութայիսի քաղաքից, հայտնում է «Apsney.ge»-ն՝ հղում կատարելով կազմակերպության պաշտոնական կայքին:
Եվրոպոլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձակն նշյալ օպերացիայի կենտրոնը Իտալիան է, որտեղ ձերբակալվել է 7 մարդ: Ձերբակալություններ եղել են նաև Չեխիայում(2), Ֆրանսիայում (1) Հունգարիայում(1), Լիտվայում (5) և Պորտուգալիայում(2): Ոստիկանները թմրանյութ, զենք և 100 հազար դոլլար կանխիկ գումար են առգրավել: Հետաքրքրական է, որ Եվրապոլում այս ձերբակալությունն անվանել են լուրջ հարված ռուսալեզու մաֆիային:
Գործողությունը ծրագրվել է տասնութ ամիսների ընթացքում, սպասվում են նոր ձերբակալություններ: Եվրոպոլը հայտնում է, որ առանց նշված երկրների ոստիկանական ծառայության աշխատակիցների անհնար կլիներ իրականացնել այդ օպերացիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում