Մերկել. Գերմանիան Սիրիային զենք չի տա
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր այցելել է Գերմանիա: Ի թիվս այլ միջազգային հարցերի, Բարաք Օբաման եւ Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել են նաեւ Աֆղանստանին, Սիրիային եւ գլոբալ տնտեսական հարցերին: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Խոսելով սիրիական ճգնաժամի մասին’ Օբաման հայտարարել է, որ Բաշար Ալ-Ասադի ռեժիմը պատերազմի ընթացքում օգտագործել է քիմիական զենք’ իմանալով, որ Ռուսաստանն այդ հարցում կասկածամիտ է:
Իր հերթին Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան զենք չի մատակարարելու ապստամբներին, չնայած նրան, որ ԵՄ-ը հանել է Սիրիային զենք վաճառելու էմբարգոն:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրության եւ միջազգային այլ հարցեր եւս, մասնավորապես, անդրադարձ է եղել լրտեսության խնդրին, որը ԱՄՆ նախագահը «շատ լուրջ» է անվանել:
Նշենք, որ սա Օբամայի առաջին այցն է Գերմանիայի մայրաքաղաք որպես ԱՄՆ նախագահ: