Բակո Սահակյանը այցելել է հանրապետության հարավ-արեւելյան թեւ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է հանրապետության հարավ-արեւելյան թեւ եւ անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն’ ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արեւելյան թեւի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության եւ շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արեւելյան թեւի զարգացման կարեւորությունը’ նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն’ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում