Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները հայտնի են ՀՀ դեռևս պայմանագրերի կնքման պահից

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է վերջին օրերին լրատվամիջոցներում տարածվող’ Ադրբեջանի ռազմատեխնիկական նոր ձեռքբերումների մասին տեղեկություններին:

Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար’ իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարերի հանգամանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում