10 խոշոր հարկատուները գրեթե չեն փոխվում. ՊԵԿ-ը հարապարկել է ցանկը

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ-ի երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս անգամ ևս Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է: Ընկերությունը 2019թ-ի երրորդ եռամսյակում պետբյուջե է վճարել 40,59 մլրդ դրամ: 2018թ-ի նույն ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել էր 32, 79 մլրդ հազար դրամի հարկ:
Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 40,277 մլրդ դրամ, իսկ նախորդ տարի՝ 27,68 մլրդ դրամ:
Երրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 33.62 մլրդ դրամի հարկ:
4-րդ խոշոր հարկ վճարողը «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակն» է, իսկ 5-րդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը:
6-րդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է, որը վճարել է 10,75 մլրդ դրամի հարկ:
7-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, 8-րդ խոշոր հարկ վճարողը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, իսկ 9-րդը՝ «Ջեյ Թի Այ Արմենիան», որը վճարել է 9,26 մլրդ դրամի հարկ:
10 խոշոր հարկատուների ցանկը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը, որն այս տարվա երրորդ եռամսյակում բյուջե է վճարել 9,1 մլրդ դրամի հարկ:
Նշենք, որ նշված 10 խոշոր հարկատուները գրեթե միշտ էլ եղել են խոշոր հարկ վճարողների ցանկում. այս առումով տնտեսության մեջ ոչինչ չի փոխվել՝ ոչ առաջ, ոչ հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում