«Սուրբ խա­չի» ան­կու­մը

«Սուրբ խա­չի» ան­կու­մը

«Ե­կե­ղե­ցին հայ­կա­կան՝ ծնն­դա­վայրն է հոգ­վույս»
Վա­հան ԹԵ­ՔԵ­ՅԱՆ

ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՎՈՐ ՀԻՄ­ՆԱՐ­ԿԵՔ
2007-ի նո­յեմ­բե­րի մի թախ­ծա­նուշ օր էր։ Գի­շե­րը տերևա­թափ­վել էին պու­րա­կի բար­դի­նե­րը, բայց կե­սօ­րին արևը դեռ ջեր­մաց­նում էր։ Շի­րա­զի փո­ղո­ցին հա­րա­կից հո­ղա­տա­րած­քում զար­մա­նա­լի ե­ռու­զեռ էր (նախ­կի­նում նշյալ հո­ղա­տա­րած­քում փար­թամ այ­գի էր, ո­րը մշա­կում, բա­րիք­նե­րից օգտ­վում էին փո­ղո­ցի բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի ան­խոնջ բնա­կիչ­նե­րը։ Այ­գին 2007-ի ամ­ռա­նը հո­ղին հա­վա­սա­րեց­վեց)։ Մի խոս­քով, օ­րը թախ­ծոտ և ա­նուշ-արևոտ էր, ե­ռու­զեռն էլ պայ­մա­նա­վոր­ված էր Ա­ջափ­նյակ հա­մայն­քի հա­վա­տա­վոր հո­տի հա­մար կա­ռուց­վե­լիք «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու հիմ­նար­կե­քով։ Յու­րա­քան­չյուր ե­կե­ղե­ցու հիմ­նար­կե­քը ինք­նին տոն է, հա­մա­ժո­ղովր­դա­կան վեհ հան­դի­սու­թյուն։ Ներ­կա էին երկ­րի աշ­խար­հիկ ու հոգևոր երևե­լի­նե­րը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին 2-րդ կա­թո­ղի­կո­սը, ՀՀ վար­չա­պետ Սերժ Սարգ­սյա­նը, գի­տու­թյան և մշա­կույ­թի ան­վա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, Ա­ջափ­նյակ հա­մայն­քի ղե­կա­վա­րու­թյու­նը և բնա­կիչ­նե­րը։

Հիմ­նար­կե­քը կա­յա­ցավ։ Հի­շար­ժան գրու­թյամբ լի պար­կու­ճը դր­վեց ե­կե­ղե­ցու հիմ­քում։ Կա­տար­վեց օրհ­նու­թյուն։ Հն­չե­ցին հո­գե­պա­րար մե­ղե­դի­ներ, բաց­վե­ցին գի­նու շշեր, մի խոս­քով, ե­րա­նու­թյուն էր։

Հա­ջորդ շա­բաթ­վա ըն­թաց­քում «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու հիմ­քը տես­քի ե­կավ, կա­ռուց­վեց բե­տո­նա­կուռ հիմ­նա­հա­տա­կը։ Ե­կե­ղե­ցուն հատ­կաց­վել էր 1 հա մա­կե­րե­սով մի ըն­դար­ձակ տա­րածք, ո­րը նշ­ված էր բե­տո­նե եզ­րագ­ծով։ «Սուրբ խաչ»-ը Մաս­տա­րա­յի հա­մա­նուն ե­կե­ղե­ցու (4-րդ դար) նմա­նօ­րի­նակն էր, ո­րը տե­ղայ­նաց­վել էր ճար­տա­րա­պետ Ռու­բեն Ա­զա­տյա­նի ձե­ռամբ։ Բարձ­րու­թյու­նը, խա­չով հան­դերձ, 37 մետր պի­տի լի­ներ։ Ե­կե­ղե­ցում միա­ժա­մա­նակ պա­տա­րագ կա­րող է վա­յե­լել 1000 այ­ցե­լու։ Այն պի­տի կա­ռուց­վեր ճեր­մակ քա­րով, եր­կու տար­վա ըն­թաց­քում, 2 մլն դո­լար գու­մա­րի ներ­դր­մամբ։ Ա­ջափ­նյա­կի թա­ղա­պե­տա­րա­նում ստեղծ­վեց հիմ­նադ­րամ, ո­րի տնօ­րե­նը հա­մայն­քի ճար­տա­րա­պետն էր։ Բաց­վեց հա­մա­պա­տաս­խան հաշ­վե­հա­մար։ Եվ մնաց ան­հայտ այն մարդ­կանց, ո­րոնք կա­մե­նում էին ի­րենց հո­գու կան­չին հա­րիր դրա­մա­կան մի­ջոց­ներ տրա­մադ­րել հիմ­նադ­րա­մին։

Ան­ցան օ­րեր, ա­միս­ներ և տա­րի­ներ։ Ե­կե­ղե­ցու տա­րած­քը աս­տի­ճա­նա­բար տրա­մադր­վում էր այս և այն ա­ռանձ­նա­տա­նը, ո­րոնք կա­ռուց­վում էին նա­խան­ձե­լի ա­րա­գու­թյամբ։ Հիմ­նադ­րա­մը լռում էր։ Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը «Ի­րա­տե­սում» անդ­րա­դար­ձավ խնդ­րին։ Անդ­րա­դար­ձը դար­ձավ ձայն բար­բա­ռո… Նա­խորդ իշ­խա­նու­թյան օ­րոք Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը ան­վր­դով պա­տաս­խա­նում էր, որ 2006-ի կա­ռու­ցա­պատ­ման նա­խագ­ծով է տա­րածք հատ­կաց­վել «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու կա­ռուց­ման նպա­տա­կով, տա­րածքն ան­ձեռ­նմ­խե­լի է, և ու­նայն են ա­հա­զան­գո­ղիս մտա­հո­գու­թյուն­նե­րը։

«Սուրբ խաչ»-ին հատ­կաց­ված տա­րած­քում ա­ռանձ­նատ­ներ են կա­ռուց­վել և կա­ռուց­վում են, բար­դի­ներ են տնկ­վել, մի խոս­քով՝ տա­րած­քը օր օ­րի բար­գա­վա­ճում է, ե­կե­ղե­ցին հըն­թացս մատն­վում է մո­ռա­ցու­թյան։ (Ե­կե­ղե­ցու բե­տո­նե հիմ­նա­հա­տա­կի վրա եր­բեմն վայ­րէջք են կա­տա­րում զբո­սաշր­ջա­յին ուղ­ղա­թիռ­նե­րը)։

Ա­լե­կոծ­վող հո­գուս տագ­նա­պա­հա­րույց կոչ­նակ­նե­րին ըն­դա­ռա­ջե­լով դի­մե­ցի Մայր ա­թոռ, Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թեմ և «Շո­ղա­կաթ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն։ Նրանց լիո­վին ան­հայտ էր, որ 2007-ին կա­տար­վել է «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու հիմ­նար­կե­քը, ան­հայտ էին կա­ռուց­ման վայ­րը, բնա­կա­նա­բար, ե­կե­ղե­ցա­պատ­կան հո­ղի «բռ­նա­զավթ­ման» պատ­մու­թյու­նը։ (Բռ­նա­զավ­թու­մը չա­կեր­տում եմ, զի ա­ռանձ­նատ­նե­րը, տվյալ­նե­րիս հա­մա­ձայն, կա­ռուց­վել և կա­ռուց­վում են օ­րի­նա­կա­նու­թյան սահ­ման­նե­րում, այ­սինքն «օ­րի­նա­վոր» ձևով հո­ղա­հատ­կա­ցում է կա­տար­վել Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կող­մից)։

Ե­կե­ղե­ցի­ներն ա­վան­դա­բար կա­ռուց­վում են որևէ մե­ծա­հա­րուս­տի հո­վա­նա­վո­րու­թյամբ կամ հա­վա­տա­վոր հո­տի հան­գա­նա­կու­թյամբ։

Մե­ծա­հա­րուստ հո­վա­նա­վոր­նե­րը մինչ օրս ան­հայտ բա­ցա­կա­յող են։
Մինչ այժմ հան­գա­նա­կու­թյուն չի կա­տար­վել։

Ա­ջափ­նյա­կի շատ բնա­կիչ­ներ այ­սօր պատ­րաստ են հան­գա­նա­կու­թյամբ սա­տա­րե­լու «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու կա­ռուց­մա­նը։ Սա­կայն պարզ չէ, ար­դյոք հնա­րա­վո՞ր է «Սուրբ խա­չի» կա­ռու­ցու­մը։ Հար­ցը հիմ­նա­վոր պա­տաս­խան է են­թադ­րում։

Պա­տաս­խա­նո­ղի դե­րում են «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու կա­ռուց­ման նա­խա­ձեռ­նող­նե­րը (2007-ին Ա­ջափ­նյա­կի թա­ղա­պե­տը Ռու­բեն Հով­սե­փյանն էր), Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը և Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Հ. Գ. Ան­չափ հե­տաքր­քիր է, թե ար­դյոք գոր­ծու՞մ է «Սուրբ խաչ» ե­կե­ղե­ցու կա­ռուց­ման նպա­տա­կով ստեղծ­ված հիմ­նադ­րա­մը։ Հիմ­նադ­րա­մի հաշ­վում ե­ղե՞լ են ինչ-ինչ գու­մար­ներ։

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում