Գոյայի գողացված նկարի մասին ֆիլմ կնկարահանվի

Գոյայի գողացված նկարի մասին ֆիլմ կնկարահանվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բրիտանացի օսկարակիր դերասան Հելեն Միրենը կխաղա ռեժիսոր Ջոջեր Միչելլի նոր՝ «Դուքս» ֆիլմում, որը պատում է Լոնդոնի Ազգային պատկերասրահից Ֆրանցիսկո Գոյայի նկարի առևանգման մասին: kulturomania.ru կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ ֆիլմը հիմնված է իրական պատության վրա, որը տեղի է ունեցել 1961 թվականին:

Այդ ժամանակ 60-ամյա վարորդ Քեմփտոն Բանտոնը պատկերասրահից գողացել էր Գոյայի՝ «Դուքս Վելլինգտոնի դիմանկարը» կտավը, ինչից հետո կառավարությունից պահանջել էր թույլ տալ տարեցներին անվճար դիտել հեռոստահաղորդումներ, ինչից դիմաց էլ կվերադարձներ նկարը: Պահանջն ուշադրության չարժանացավ, իսկ 1965 թվականին Բենտոնը վերադարձրեց նկարը: Սա Լոնդոնի Ազգային պատկերասրահի ողջ պատմության ընթացքում եղել է միակ գողության դեպքը:

Հայտնի է, որ ֆիլմում կխաղա նաև բրիտանացի դերասան Ջիմ Բրոդբենտը: Ֆիլմի սեցնարի հեղինակն է Ռիչարդ Բինը:

Նկարահանումները կսկսվեն 2020 թվականի հունվարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում