Ների՛ր, մայրիկ, ների՛ր… Վրեժ Սարուխանյան
01/11/2019 21:36
Նմանատիպ
Ների՛ր, մայրիկ, ների՛ր…
Ների՛ր, մայրիկ, ների՛ր
Այն ճերմակի համար,
Որ տվեցի ես քեզ։
Աչքերդ փակ՝ ների՛ր
Գիշերների համար,
Որոնց աչք չես փակել։
Ների՛ր, անխոս ներիր
Այն խոսքերի համար,
Որոնք քեզ չեմ ասել։
Ների՛ր, Անմեղ, ների՛ր
Այն մեղքերիս համար,
Որ քեզ ցավ են բերել։
Ների՛ր, ձեռաց ների՛ր
Իմ ձեռքերի համար,
Որ քեզ քիչ են գրկել։
ԵՎ ոտքերի համար,
Որ աշխարհ են շրջել,
Քեզ մոտ ուշ են եկել։
Աշխարհներից հոգնած՝
Քո աշխարհը կգամ,
Որ ինձ անվերջ ներես։
Ներողամիտ եղիր,
Որ քեզ վերջին նվեր՝
Բերելու եմ մեծ քար
ՈՒ այդ քարին պիտի
Մեծ տառերով գրեմ՝
Ների՛ր, մայրիկ, ների՛ր…
Հետևեք մեզ նաև Telegram-ում