«Իմ մայրն ու եղբայրները նրանք են, ովքեր լսում և կատարում են Աստծո խոսքը»
Նմանատիպ
«Զի որ առնէ զկամս Աստուծոյ, նա է Իմ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մարկ. 3:35)
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, ինչպես պատմվում է այսօրվա ավետարանական ընթերցվածում, Հիսուսի մայրն ու եղբայրները գալիս են նրան տեսության, բայց քանի որ Հիսուս շրջապատված էր ժողովրդով, չեն կարողանում մոտենալ նրան, սակայն ժողովրդի միջից մեկը, որ ճանաչում էր Քրիստոսի ազգականներին, ասում է՝ Վարդապետ, քո մայրն ու եղբայրները այստեղ են և ցանկանում են քեզ տեսնել: Եվ Հիսուս պատասխանում է. «Իմ մայրն ու եղբայրները նրանք են, ովքեր լսում և կատարում են Աստծո խոսքը»:
Աոաջին դարի հրեական միջավայրում, ուր ընտանիքի գաղափարը բարձրագույն հիմքերի վրա էր դրված, ուր ամեն ինչից աոավել գալիս էր արյունակցի նկատմամբ նվիրումը, Հիսուսի այս խոսքերը, թե իմ մայրն ու եղբայրները նրանք են, ովքեր լսում և կատարում են Աստծո խոսքը, և փաստորեն ոչ միայն նրանք, ովքեր ինձ արյունակից էին, դժվարությամբ է ընդունվում:
Այսօր էլ շատերն այս ավետարանական դրվագից եզրակացություն են անում, թե Հիսուս այստեղ հակադրում է մեր արյունակցական ընտանիքն Իր հետ ընտանիքի անդամ լինելու գաղափարին: Սակայն Հիսուս այստեղ պարզապես վերաձևակերպում է ընտանիքի գաղափարը, Հիսուս ընդլայնում է ընտանիքի սահմանները, այլ խոսքով Հիսուս ասում է՝ այո, դու ունես քո արյունակցական ընտանիքը, բայց դրանից զատ դու կարող ես նաև ինձ հետ ընտանիքի անդամ լինել և ինչպես որ պարտավորվածություններ ունես քո արյունակից ընտանիքի նկատմամբ, այնպես էլ պարտավորվածություններ ունես որպես ինձ հետ միևնույն ընտանիքի անդամ, և այդ պարտավորվածություններն այսօրվա ավետարանական դրվագում ավետարանիչը հստակորեն փոխանցում է մեզ լսել և կատարել Աստծո խոսքը: Ո՞րն է մեզ համար ճանապարհն այսօր Աստծո հետ ազգականներ դաոնալու:
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Աստծո հետ ազգական դաոնալու, Քրիստոսի մայր և եղբայրը լինելու ճանապարհը մեզ համար որպես ազգ և որպես անհատ, մեր Մայր Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Մեր Առաքելական Աուրբ Եկեղեցին է, որ վառ է պահել և փոխանցել է մեր հայրերի ավանդները և աոաջնորդել է մեզ դեպի փրկություն: Մեր Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն մտահոգվել է անհատ հայի փրկության հարցով. այլև իրականացրել և իրականացնում է ազգային փրկության աստվածատուր առաքելությունը: Որն է մեգ համար որպես հայ անհատ և որպես հավաքական մի ժողովուրդ ճանապարհը Հիսուսի հետ ազգակցության: Ամենից ապահով ճանապարհը մեր հայրերի ավանդություններին կառչած մնալն է: Մեր հայրերն իրենց արյան և քրտինքի գնով ստեղծել և մեզ են փոխանցել այս սրբազան ավանդույթները և այդ ավանդույթներն են, որ մեզ պահել են հայ և քրիստոնյա:
Սուրբ Մեսրոպ վարդապետի՝ Հայոց գրերի արարումից հետո Հայաստանում քրիստոնեությունն ամբողջովին հայկականացվեց, և այսօր այլևս անբաժան են հայը, քրիստոնյան և Հայ Առաքելական Եկեղեցին: Այսօր երբեմն լսում ենք անհիմն մեղադրանքներ, թե Հայ Առաքելական Եկեղեցին հաճախ է խոսում իր փառավոր անցյալի մասին, իր հայրերի թողած ավանդույթների մասին, և դրանք ընդամենը անցյալ են, սակայն, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, անցյալն անցած չէ, պատմությունը պատմություն է իր շարունակականությամբ, պատմությունը կարևորվում է իր հարուստ դասերով, և առանց այդ դասերը հաշվի առնելու չենք կարող ճիշտ որոշում կայացնել:
Ավանդությունն է պատմության խթաններից մեկը և պատմության նման շարունակական է և փորձառությամբ հարուստ, և մեր այս հարուստ ավանդության հիմքի վրա է, որ պիտի կերտենք մեր ներկան, որպեսզի կարողանանք ապահովել մեր արժանապատիվ ապագան: Անցյալը անցած չէ, և մեր հայրերի թողած ավանդներն են, որ մեզ հասցրել են այսօրվան: Հիշենք, որ այս ավանդությունը սրբազան է և այս ավանդությունը անաղարտ պահելով և սերնդեսերունդ փոխանցելով է, որ պիտի կարողանանք ապահովել մեր ազգակցությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Որն է մեզ համար ճանապարհը Քրիստոսի հետ ազգակցության, Քրիստոսի մայրն ու եղբայրը կոչվելու: Մեզ համար որպես հայ անհատ և որպես հավաքական մի ժողովուրդ ճանապարհը Քրիստոսի մայրը և եղբայրը դաոնալու՝ մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:
Այս սրբազան հողը դեպի իրեն ձգեց Աստվածորդուն, որ Իր էջքով մեզ համար վերելքի ճանապարհ ապահովեց, այս սրբազան կամարների ներքո մեր աոաջին լուսավորիչներ Թադեոս և Բարդուդիմեոս առաքյալների սրբազան բարեխոսությունը հարատև մեզ հովանավոր է եղել, այս կամարների ներքո Լուսավորիչ Հայրապետի ոգին երբեք մեզ չի լքել և շարունակել է աոաջնորդել մեզ: Այսպես է ապահովվել մեր՝ որպես հայ անհատ և որպես ազգ Քրիստոսի հետ ազգակցությունը:
Եվ այսօր, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, եկեք վերահաստատենք մեր ազգակցությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եկեք ուխտենք շարունակելու նվիրյալ գավակները լինելու մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, եկեք վերանորոգենք մեր անքակտելի կապը մեր նախնյաց ավանդության հետ և եկեք ուխտենք մեր հավատարմության մեջ աոավել զորանալու հանդեպ մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և այսպիսով ազգականները, մայրը և եղբայրները կլինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, քանի որ կատարած կլինենք Աստծո խոսքը, և մեզ համար հստակ է Աստծո խոստումը. «Իմ մայրը և եղբայրները նրանք են, ովքեր լսում և կատարում են Աստծո խոսքը», այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տ. Զոհրաբ աբեղա Կոստանյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին, 31-ը հոկտեմբերի 2004 թ., աղբյուրը՝ Էջմիածին ամսագիր, Թ-Ժ 2004 թ.,)
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում