Թուրքիան վճռական գործողությունների կդիմի, եթե Սիրիայի հետ սահմանին վտանգ առաջանա. Դավիթօղլու
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն «Al Jazeera»-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիան կտրուկ գործողությունների կդիմի, եթե Սիրիայի հետ սահմանին Ռեհանլիի դեպքերի նման միջադեպ տեղի ունենա, որտեղ սպանվեց 52 մարդ:
«Եթե սահմանների խախտում լինի, որը կսպառնա երկրի ազգային անվտանգությանը, անշուշտ մենք կգործենք և պատասխան կտանք»,- հայտարարել է Դավիթօղլուն:
Նա, մեկնաբանելով վերջերս ՄԱՆ-ի կողմից տարածած, սակայն դեռևս ոչ մի հիմնավորում չստացած հայտարարությունը, թե Սիրիայում պետական իշխանությունների կողմից կիրառվել է քիմիական զենք, նշել է, որ դա զարմանալի չէ Թուրքիայի համար: Դավիթօղլուն ասել է’ Թուրքիան կասկածներ ունի, որ Սիրիայում կիառվել է քիմիական զենք, որի հետևանքով կան վիրավորներ:
Այնուհետև ավելացրել է, որ մայիսի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կատարած այցի ժամանակ այդ մասին տեղյակ է պահել Բարաք Օբամային’ ակնակալելով նրա ադեկվատ պատասխանը:
· Կարդացեք նաև’Դավիթօղլուի ճառը հումանիտար ինտերվենցիա կատարելու ազդանշան է հիշեցնում
Հարցազրույցի ժամանակ Դավիթօղլուն հույս է հայտնել, որ Իրանն, ի դեմս նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի, նոր մոտեցում կորդեգրի Սիրիայի հարցում:
«Մենք հուսով ենք, որ Իրանի նոր ղեկավարությունը ավելի լավ կհասկանա Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, քան նախկինում: Ակնակալում ենք, որ Իրանը կահսկանա Սիրիային, և իր ներդրումը կունենան կոնֆլիկտի լուծման հարցում:
· Կարդացեք նաև’ Իրանը Ասադի կողքին է մնալու
Դավիթօղլուին չի հաջողվել շրջանցել Գեզի այգում տեղի ունեցող իրադարձությունների թեման: Նա քննադատել է միջազգային մամուլին , մանսավորապես CNN-ին ‘ իրադարձությունները չափազանցրած մեկանաբանելու համար:
« Ես ցնցված եմ, երբ տեսա, որ CNN-ի լրագրողներն օգտագործում են գազի դեմ դիմակներ, երբ չի օգտագործվում արցունքաբեր գազ: Նրանք այնպես են մեկանաբանում կարծես պատերազմի դաշտում են: Մինչդեռ ոչինչ չեն խոսում այն մասին, որ Քուասիրում հազարավոր մարդիկ են սպանվում»նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
· Կարդացեք նաև’ The Economist-ը «Դեմոկրատ, թե ՞ սուլթան» խորագրի ներքո մեկնաբանում է Էրդողանի կերպարը
«Hurriyetdailynews» -ը ներկայացնում է, որ թուրքական կառվարությունը դարձել է միջազգային լրատվամիջոցների թիրախը, մինչդեռ ներքին լրատվամիջոցները հասարակության կողմից քննադատվում են իրադարձությունները կոծկելու, ոտիկանների կողմից ցուցարարների նկատմամբ հետապնդումները կիրառած, բռնությունները թաքցնելու մեջ:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում