ԱՄՆ-ում սպասում են Վրաստանի պաշտպանության նախարարին
Նմանատիպ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օգոստոսի 19-ին իր’ ամերիկյան գործընկերոջ հրավերով կմեկնի Վաշինգտոն: «Apsney.ge»-ի փոխանցմամբ, այս մասին հայատարարվել է Վրաստանի կառավարության նիստից առաջ:
« Պլանավորված է պաշտոնական այց Վաշինգտոն: Ինձ իմ գործընկերն է հրավիրել և դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ վերջին չորս տարիների ընթացքում նման այց տեղի չի ունեցել: Մենք հանդիպել ենք Բրյուսելում ISAF-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որտեղ էլ պայմանավորվածություն ձեռք բերեցինք’ խորացնելու երկկողմ հարաբերությունները: Դա չի վերաբերվում միայն Աֆղնաստանի օպերացիային, այլ նաև վրաց-ամերիկյան ռազմական հարաբերությունների խորացմանը, վրացական բանակին Ամերիկայի կողմից տրվող օգնությանը, որպեսզի մենք ավելի ինքնուրույն կարողանանք մեր սուվերենիտետը պահենք: Մենք պետք է բոլոր հնարավորթյունները ստեղծենք, որպեսզի Վրաստանի ռազմական կարողությունը ավելի բարձր մակարդակի վրա հասցնենք: Այս այցն ամբողջովին նվիրված կլինի ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցությանը»,-նշել է Ալասանիան:
Հետաքրքական է’ մեկ օր առաջ Ալասանիան հայտարարել էր,որ ԱՄՆ-ի քննադատությունը ողբերգություն չէ Վրաստանի համար: Մինչդեռ այդ քննադատության մեջ ԱՄՆ-ն հստակ նշել էր, որ Վրաստանում դեմոկրատիայի ռեգրեսի դեպքում չի աջակցի Վրաստանի’ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն:
· Կարդացեք նաև’ Կոնգրեսի որոշումը ողբերգություն չի Վրաստանի համար. Ալասանիա
Հետևեք մեզ նաև Telegram-ում