Նորայր Գրիգորյան․ Այնտեղ

Նորայր Գրիգորյան․ Այնտեղ

Ծառերը հոսում էին,

Ու գետերը ծաղկում

Ծառերի եզերքին:

Մարդիկ քայլում էին

Ձեռքերի վրա,

Եվ բոլոր հինգ զգայարանները

Տեղադրված էին որովայնին:

Որովայնը կիսագունդ էր`

Տիեզերքի պատկերով:

Այնտեղ մահը ֆանտաստիկ երևույթ էր,

Կաշառակակերությունը` կենսաբանական:

Այնտեղ արևը ծագում էր

Որովայնի կենտրոնից

Ու մայր էր մտնում այնտեղ:

Դրա համար օրերը վարդագույն էին,

Լպրծուն ու գարշաբույր:

Այնտեղ ամենաթանկ իրը

Սպիտակ ակնոցն էր,

Ամենամոռացված զգացողությունը`

Հիշողությունը,

Որոնք յոթ սարից

Ու յոթ մոլորակից այն կողմ

Կամ կային կամ չկային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում