ԱԺ-ն կաշխատի առանց ընդմիջման

Ազգային ժողովն այսօր կաշխատի առանց ընդմիջման: Արտահերթ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրայամյանը` Panarmenian.net-ի փոխանցմամբ, առաջարկել է մինչև օրակարգային հարցերի սպառումը այն անցկացնել առանց ընդմիջման:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մնացել է 10 օրակարգային հարցի քննարկում:

Առաջարկն ընդունվել է 87 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկել է հունիսի 17-ին, հունիսի 18-ի և հունիսի 19-ի նիստերը ևս անցկացվել են առանց ընդմիջման: Քննարկվել և հաստատվել են մի շարք օրենքների նախագծեր՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը, Երկրապահի կարգավիճակի մասին, «Նվազագույն ամսեկան աշխատավարձի» մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և այլ նախագծեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում