Ծեծկրտուք խորհրդարանի զուգարանում
Նմանատիպ
Թուրքիայի ազգային մեծ ժողովի զուգարանում իրար հետ վիճաբանություն են ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, փոխանցում է Haynews.am-ը` վկայակոչելով CNNTurk-ին։
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կուսակիցներ Շամիլ Թայյարն ու Քութալմըշ Թյուրքեշը որոշել են հարցերը պարզել զուգարանում։ Ի դեպ, վերջինս «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր, հայտնի թուրք ազգայնամոլ Ալփարսլան Թյուրքեշի որդին է։
Թուրք պատգամավորների միջև վիճաբանության առիթ է հանդիսացել այն, որ Թայյարը խորհրդարանում վիրավորական խոսքեր է հնչեցրել Ալփարսլան Թյուրքեշի հանդեպ։ Նրա որդին էլ՝ Քութալմըշ Թյուրքեշը, որոշել է պահել հոր պատիվը։
Կրտսեր Թյուրքեշն ու Թայյարը հարաբերությունները պարզել են ԹԱՄԺ-ի զուգարանում։ Այնտեղ գտնվող անձանց հաջողվել է թույլ չտալ, որպեսզի ծեծկռտուքը երկար շարունակվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում