Գ. Բեգլարյան. Ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել
20/06/2013 14:00
Նմանատիպ
«Իմ ամբողջ կյանքում ոչ մի կնոջ չեմ նեղացրել, չեմ վիրավորել, անգամ եթե այդ կինը լինի խելագար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը’ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե լեզվակռվի արդյունքում ինքը վիրավորել է մի կնոջ և ասել’ «Շան պես հաչում ես»:
Գ Բեգլարյանի խոսքերով’ այդ կնոջը չի ճանաչում և որևէ հանդիպում չի էլ եղել: «Եթե վաղը հայտնաբերեն, որ ես մանկապարտեզում վիրավորել եմ աղջնակի’ 47 տարի առաջ’ չհավատաք, քանի որ ծնված օրվանից ես կանանց չեմ վիրավորում: Ընդհանրապես չի կարող գտնվել մի կին, որ ասի իրեն վիրավորել եմ»,- ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ կանայք իրեն չեն էլ նյարդայնացնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում