2.1 C
Yerevan

«Փաստ». Վաղարշակ Հարությունյանը հավանաբար պաշտոն կստանա

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

«Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել կառավարության և ՀԱՊԿ միջև երկրորդ արձանագրության և անվտանգության ապահովման պայմանների հաստատումը:

Ըստ այդմ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալներին և նրանց ընտանիքի անդամներին կտրամադրվեն առավելություններ և անձեռնմխելիություն՝ նախատեսված դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, որն ընդունվել է 1961 թ. ապրիլի 18-ին:

Այս թեման հայկական շրջանակներում բավականին հետաքրքիր արձագանք է ստացել, իսկ ներիշխանական բլոկում, մեր տեղեկություններով, լուրջ քննարկումներ են ընթանում։

Բանն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելուց հետո հայկական կողմը նպատակ ունի հունվարից ստանձնել տեղակալներից մեկի պաշտոնը, և այս փաստը որոշակի ինտրիգ է մտցրել, թե ով կզբաղեցնի այդ ցանկալի պաշտոնը։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնում ՀՀ իշխանությունները տեսնում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը վերջին շրջանում լուրջ ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ դառնալով կայքերի ու հեռուստաընկերությունների «աստղ»։

Այս մասին, ըստ մեր տեղեկությունների, «սաղմնային» քննարկում է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ժամանակ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img