Ադրբեջանցի հաքերներն անցել են բարոյականության բոլոր սահմանները

Ժամանակակից աշխարհում ռազմական գործողությունների կիրառման հետ մեկտեղ շատ ակտուալ է դարձել ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումը տեղեկատվական հարթությունում մղվող պայքարում:

Հայաստանը , գտնվելով անավարտ պատերազմի մեջ , հարկ է, որ զգոնությունը պահի ոչ միայն սահմանային գծում, այլև տեղեկատվական-տեխնոլոգիանական հարթությունում:

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստան լեյկիմիայով հիվանդ մանուկների բարեգործական կայքը և տեղադրել հայհոյանքներ:

Այսպիսով, այս ազգը ցույց է տալիս իր բարոյական նկարագիրը, որը կպրոյեկտվի նաև  ռազմական գործողությունների վրա: Երբ  կոտրում են պետական կայքեր, ինչ-որ տեղ բանականության համար ընկալելի է, սակայն միանգամայն անընդունելի է մանուկների համար նախատեսված բարեգործական կայքի կոտրումը: Այսինքն` եթե թշնամուն հնարավորություն տրվի, ապա ռազմական գործողությունների ժամանակ չի խնայի ոչ խաղաղ բնակչության ոչ էլ մանուկներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում