Վ.Այվազյան. «Գազպրոմ» գործարքը ռազմավարական չէ (տեսանյութ)

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի կառավարության և Գազպրոմի միջև այս օրերին ընթացող բանակցություներին, ասել է, որ ինքը համաձայն չէ այն տեսակետին, որ «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերը 100 %-ով Գազպրոմին տալը ՌԴ-ի հետ ռազմավարական գործարք է: Ավելին, պետական չինովնիկն այն համարում է ընդամենը տնտեսական գործարք մասնավորի հետ նկատի ունենալով Գազպրոմին:

Մինչդեռ անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն ավարտած պաշտոնյան մոռանում է մի շատ կարևոր հանգամանք ՝ Գազպրոմն իր մեջ ներառում է պետական խոշոր բաժնեմաս ևս, ուստի տրամաբականան է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր գերտերության հետ ակնկալվող գործարքը չի կարող բացառապես տնտեսական բնույթ կրել:
Հիշեցնենք, այս օրերին ընթանում են բանակցություններ’ Հայաստանի կառավարության «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 % բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ:

Վարդան Այվազյանը դրական է վերաբերվում սպասվող գարծարքում մեր կողմից դրսևորած շահագրգռվածությունը, միայն այն պատճառով, որ ըստ իր վերլուծության՝ հայկական կողմին համենայն դպես պարտավորությունից զատ այդ 20 % բաժնեմասը ոչինչ չէր տալիս, ասում է՝ տալիս էր շահույթից որոշակի գումար՝ դրա դիմաց երկկողմ ներդրումների համար «խլելով» պետբյուջեից ասենք շուրջ 70 մլն դոլար:

Վարդան Այվազյանը կրկնում է նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հնչեցրած այն միտքը, թե «Հայռուսգազարդն» իր վերջին 20 % բաժնեմասը կորցնելով չի կորցնում հետագայում հնարավոր թանկացումների պարագայում քննարկուներ, սակարկումներ ծավալելու, ֆինանսական հոսքերի ու ներդրումների մասով որոշակի վերահսկողություն իրականացնելու հայկական կողմի վերջին ռեսուրսը. «Կա կազմակերպություն, որն աշխատում է ՀՀ-ում առավել ևս, որ տվյալ կազմակերպության գործառույթները վերահսկվում են մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում՝ լիազոր մարմինների գործառույթներով: Այդ ծառայությունը վերջապես բնական մենաշնորհ է և իրականցվում է կարգավորող մարմնի կողմից, հետևապես մեր երկրի օրենքներով հստակորեն կարգավորվում է և նրա ֆինանսական հոսքերը, և ներդրումները և ստացվող շահույթը: Այնպես որ այս դեպքում մենք վերահսկողական ֆունկցիան կորցնելուև որևէ խնդիր չունենք»:

Ինչ կտա այս գործարքը մեզ և բանակցող մյուս կողմին հարցին Վարդան Այվազյանը պատասխանեց այսպես. «20 % ը իրենց կողմից վերցնելը եղած հնարավորություններին որևէ բան չի ավելացնում: Ուրեմն ինչու ենք դրանք բաշխում հարցին, հետևեց կարճ պատասխան՝ դիվիդենտներ ստանալու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում