Փաստերը վկայում են
Նմանատիպ
Սուրբ հայրերը սովորեցնում են մեզ մեղքը տարբերել մարդուց, որի հոգին հիվանդ է և ծանր ախտից բուժման կարիք ունի: Այդպիսի մարդու վիճակը կարեկցանք է առաջացնում: Սակայն անհնար է նրա ապաքինումը, ով հարատևում է կուրության մեջ և չի տեսնում իր աղետալի վիճակը:
Սուրբ Գիրքը մեղք է անվանում Աստվածային օրենքի ամեն խախտում (Ա Հովհ. 3; 4): Արարիչը տղամարդուն և կնոջը օժտեց հոգեկան և մարմնական հատկություններով այնպես, որ դրանք լրացնեն իրար և այդպիսով կազմեն միություն: Աստվածաշունչը վկայում է, որ ամուսնությունը, որպես մշտական դաշինք այրի և կնոջ միջև, հաստատված էր Աստծո հրամանով մարդու գոյության ամենասկզբում: Արարչի մտահղացմամբ ամուսնության նպատակը և իմաստը` համատեղ փրկության, միասնական աշխատանքի, փոխօգնության, մարմնական միության` զավակներ ծնելու և դաստիարակելու համար է: Երկրավոր բոլոր տեսակի դաշինքներից ամուսնությունը ամենասերտ դաշինքն է. «…և կլինեն մեկ մարմին» (Ծննդ. 2;24):
Երբ մարդիկ սեռական կյանքը վարում են ամուսնական դաշինքից դուրս, նրանք այլասերում են Աստվածային մտահղացումը համատեղ կենակցության շնորհընկալ միության վերաբերյալ` հասցնելով ամեն ինչ զգայական-ֆիզիոլոգիական հիմունքներին և անտեսելով հոգևոր-սոցիալական նպատակները: Դրա համար էլ Սուրբ Գիրքը ամուսնական դաշինքից դուրս ցանկացած կենակցություն մահացու մեղք է համարում, քանի որ ոտնահարվում է աստվածային հաստատումը: Առավել մեծ մեղք է համարվում զգայական պահանջների բավարարումը հակաբնական եղանակով. «Չպառկես տղամարդու հետ, ինչպես կնոջ հետ» (Ղևտ. 18; 22): Հավասարապես դա վերաբերում է նաև կնոջը: Պողոս առաքյալը դա անվանում է ամոթալի կիրք, խայտառակություն. «Նրանց կանայք բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով, նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության վարձը» (Հռոմ. 1;26-27): Մարդիկ, որոնք ապրում են սոդոմական մեղքի մեջ, զրկվում են փրկությունից. «…մի խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորն. 6;9-10):
Պատմության մեջ նկատվում է շատ տխուր մի կրկնություն: Հասարակությունները, որոնք ապրում էին անկման ժամանակաշրջաններ, ախտահարվում էին մետաստազների պես որոշ հատուկ վտանգավոր մեղքերով: Հաճախակի հիվանդ հասարակությունները բռնված են լինում զանգվածային ընչաքաղցությամբ և անբարոյականությամբ: Վերջինիս ծնունդը սոդոմական մեղքն է: Հռոմեական կայսրությունը կորցրեց իր հզորությունը և քայքայվեց հենց մասսայական այլասերվածությունից:
Սոդոմական մեղքի արդարացման փորձ կատարողները բերում են «գիտական» ապացույցներ և համոզում, որ այդ ախտավոր երևույթը իբր բնածին հակվածություն ունի: Սակայն դա առասպել է և ուրիշ ոչինչ: Չարիքը արդարացնելու անզոր մի փորձ է: Ոչ մի տվյալ չկա, որ համասեռամոլները գենետիկորեն տարբերվում են ուրիշ մարդկանցից: Այստեղ խոսքը միմիայն հոգեբարոյական հիվանդության և այստեղից անխուսափելիորեն առաջացող հոգեկան շեղման մասին է: Երբեմն պատճառ կարող են հանդիսանալ մանկական հասակում անբարոյական խաղերը, որոնք մարդը արդեն մոռացել է, սակայն դրանք հիվանդագին հետք են թողել իր ենթագիտակցության մեջ: Մարդու մեջ ներխուժած անբնական մեղքի թույնը կարող է իրեն դրսևորել ավելի ուշ, եթե մարդ չսկսի ապրել ճիշտ հոգևոր կյանքով: Աստծո Խոսքը, մարդկային կյանքի բոլոր դրսևորումները նկատի առնելով, ոչ միայն չի ասում այդ մեղքի բնածին լինելու մասին, այլ հստակ այն կոչում է պղծություն: Եթե դա իրապես կախված լիներ սեռական հորմոնների կամ նեյրոէնդոկրինային հատկություններից, որոնցից կախված է մարդու վերարտադրողական ֆունկցիան, ապա Սուրբ Գրքի մեջ չէր ասվի այդ մեղքի հակաբնականության մասին, չէր կոչվի կիրք: Սրբապղծություն չէ՞ր համարվի արդյոք մտածել, որ Աստված որոշ մարդկանց ստեղծել է այդ մահացու մեղքի նկատմամբ ֆիզիոլոգիական հակվածությամբ, որպեսզի նրանց դարձնի կործանման ենթակա: Հակառակ գիտական ապացույցներ բերելու փորձին, փաստերը վկայում են պատմության որոշակի ժամանակաշրջաններում տվյալ այլասերվածության մասսայական տարածման մասին: Քանանացիները, Սոդոմի, Գոմորիի և այլ քաղաքների բնակիչները ամբողջությամբ ախտահարված էին այդ մեղքով: Սոդոմական մեղքի պաշտպանները վիճարկում են այն փաստը, որ այս քաղաքների բնակիչները ախտահարված էին այդ ամոթալի կրքով: Սակայն Նոր Կտակարանում հստակ ասվում է. «Ինչպես, Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան` անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին» (Հուդ. 1; 7):
Դա ակնհայտ է նաև հետևյալ աստվածաշնչյան տեքստից. «Կանչեցին Ղովտին և ասում էին նրան` ու՞ր են մարդիկ, որ եկան քեզ մոտ գիշերելու: Դուրս հանիր նրանց մեզ մոտ, որպեսզի մենք ճանաչենք նրանց» (Ծննդ.19;5): «Ճանաչենք նրանց» բառերը Աստվածաշնչում ունեն բացարձակ որոշակի իմաստ և մատնանշում են մարմնական հարաբերություն:
Ռուսերենից թարգմանեց և հրապարակման պատրաստեց Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում