Christie’s-ը աճուրդի կհանի Այվազովսկու «Իսկիայի մայրամուտը» կտավը
08/11/2019 16:38
Նմանատիպ
Christie’s աճուրդային տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների գործերը «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆքս»-ը, Լոնդոնի աճուրդի գլխավոր նկարները նոյեմբեր 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում: Դրանց թվում է նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու«Իսկիայի մայրամուտը» կտավը` ստեղծված 1873 թվականին:
Այվազովսկու կտավը գնահատվում է 300-500 հազար ֆունտ սթերլինգ:
Նոյեմբերի 25-ի աճուրդի ամենաթանկ լոտը լինելու է Նիկոլայ Ֆեշինի «Մանիկյուր անող կինը», որը գնահատված է 2-ից 3 մլն ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում