Երկու քաղաքացիների` հայ-ադրբեջանական սահմանի հատման լուրը, իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Մեկնաբանելով Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման վերաբերյալ’«Վեստի.ազ» լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը’ Aysor.am-ի հետ զրույցում  նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բանախոսը նշել է, որ տեղեկատվության մեջ ներկայացած պայմաններում հայ-ադրբեջանական սահմանի անարգել անցումը բացառվում է:

Նշենք, որ այսօր ‘«Վեստի.ազ» լրատվական գործակալությունը տեղկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանի երկու քաղաքացիներ, իբր, հատել են հայ-ադրբեջանական սահմանը և այցելել «Սիսյանի շրջանի Մուրխուզ» գյուղում գտնվող ««Գիրխլար» սրբավայր»: Նյութին կից կայքը ներկայացրել է տեսանյութ, որն, իբր, նկարահանել են սահմանը հատած ադրբեջանցիները Հայաստանի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում