Եղիշե Չարենց. Աշխարհիս մեջ ես էլ մե օր…
09/11/2019 17:15
Նմանատիպ
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ- ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց – ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի –
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց – ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր[1] ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ – ու կերթամ։