Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․
12/11/2019 20:26
Նմանատիպ
Մարդը գնում էր անձրևի միջով:
Մարդը մենակ էր:
Դու քեզ տեսե՞լ ես
ջարդվող հայելի՝
դու նրան տեսար:
Մարդը գնում էր անձրևի միջով,
ու նմանակն էր
նրա առջևից տանում աճյունն իր
համահավասար:
Հետո թռչունը կաթիլ կկտցի
և աչքը Աստծուն՝ կուլ կտա կամաց,
հետո արևը լուսին կկարծի
իրեն՝ երկնքում կիսախավարած,
հետո ծառերը կշտկվեն շարքով,
որ անձրևահար ստվերներ մանեն.
պատուհանից ներս նայող մահվան պես
տխրությունը քեզ մի օր հավանեց:
Ու մարդն անցնում է անձրևի միջով՝
խոնարհված իր ու անձրևի վրա.
ջուր է՝ ասում է՝ նորից բաժանենք
երկինքը երկրից ջրերով վարար: