Շռայլ ՊԵԿ-ը

Պետական եկամուտների կոմիտեն մոտ 3.5 մլն դրամ է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունման համար: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ապրիլի 22-26-ն անցկացվել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» անվանումով 2 դասընթաց: Եվ 3.5 մլն դրամը ծախսվել է այդ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի ընդունելության համար:

Օրինակ՝ որպես հուշանվեր՝ միայն 214 հազար դրամի բրոնզե հարթաքանդակներ են գնվել, «Արարատ» ռեստորանում 1 մլն 260 հազար դրամի ճաշկերույթ է կազմակերպվել: Բայց ուշագրավը հյուրերին Ծիծեռնակաբերդ տանելու ծախսն է՝ 69 հազար դրամ, իսկ Գառնի-Գեղարդ կամ Զվարթնոց-էջմիածին ուղևորությունը արժեցել է ավելի քան 130-հազարական դրամ:

Նկատենք, որ իր աշխատակիցների համար սեմինարների վրա նման հսկայական գումարներ ծախսելուց հետո ՊԵԿ-ի գործելաոճը չի փոխվում, և միջազգային տնտեսական կազմակերպությունները ՊԵԿ-ին շարունակում են համարել ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում