Ոստիկանությունում ինտրիգներ են հասունանում

Ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի և նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջև, ով համակարգում հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով:

Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնն զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը, ով վերջին օրերին հայտնվել է մամուլի թիրախում և ով ևս հարստությամբ չի զիջում Քեհեյանին: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը և հավելում, որ Քեհեյանն այն «համարձակներից» է, ով ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում: Համակարգում խոսում են, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում