Մոսկվայում կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ին Մոսկվայում կբացվի Ճապոնական կինոյի փառատոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ճապոնիայի դեսպանությունում. այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը եւ կդառնա ՌԴ-ում ճապոնական կինոյի արդեն 53-րդ փառատոնը: Առաջինն անցկացվել Է 1963 թվականին:
Փառատոնի անցկացումը պլանավորված Է «ԿԱՐՈ 11 Հոկտեմբեր» եւ «ԿԱՐՈ 7 Ատրիում» կինոթատրոններում, նշել են դեսպանությունում: Կինոֆորումը կբացի «Պարիր ինձ հետ» մյուզիքլ-կատակերգությունը: Ծրագրում ներկայացված են տարբեր ժանրերի ժապավեններ:
Նոյեմբերի 19-ին՝ փառատոնի բացման օրը, ժամը 12:30-ին «Ինտերֆաքս» գործակալության գլխավոր գրասենյակում կկայանա դրան նվիրված մամուլի ասուլիս:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն Ճապոնիայի դեսպանության լիազոր նախարար Տոսիո Յամամոտոն, «Ջապան ֆաունդեյշն» մոսկովյան գրասենյակի տնօրեն Մասակաձու Տակահաշին, ինչպես նաեւ Փառատոնի հյուրերը՝ ALTAMIRA PICTURES-ի գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն Սյոձի Մասուին եւ պրոդյուսեր Տակաո Ցուտիմոտոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում