Պաշտոնի են գնում միայն բարեկամները

«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս քննարկել են նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ անելու հարցը: Ըստ նույն աղբյուրների՝ գրասենյակներում նշանակվելու են հիմնականում պաշտոնյաների հարազատները, այդ թվում և վարչապետի բարեկամները:

Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հարազատների անունները ևս նշվում են, որոնք պետք է նոտարական գրասենյակներում պաշտոններ ստանան:

Երեկ «ժողովուրդ»-ը փորձել է Հրայր Թովմասյանից պարզել տեղեկության իսկությունը: Հարցին, թե վերջերս վարչապետի հետ քննարկե՞լ է նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ կատարելու հարցը՝ հստակ անվանումներով, նախարարը շատ «կոռեկտ» է պատասխանել. «Զեր գործը չէ, թե ես վարչապետի հետ ինչ եմ քննարկել, և դա բացարձակ իմ լիազորությունն է»: Այս խոսքերից հետո ՀՀ «ամենաքաղաքակիրթ» նախարարն արագ քայլերով հեռացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում