Միրզոյանը քաջ գիտակցում էր ասելիքը

«Առավոտ»-ի հետ զրույցում «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը անդրադառնալով ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի՝ «Ֆրանս 24» հեռուստակայանին տված հարցազրույցին՝ ասել է. «Ես «Ֆեյսբուքում» տեղագրեցի այդ հարցազրույցը և գրեցի՝ ի՞նչ Է սա: Մի քանի անգամ նայեցի այդ հարցազրույցը, վերջին մասում ավելի խայտառակ բան ասաց, և ուզում Էի համոզվել, որ սա թյուրիմացություն չէ, անգլերենի վատ իմացության խնդիր չէ:

Արտգործնախարար Միրզոյանը քաջ գիտակցում էր՝ ինչ է ասում, որտեղ է ասում: Եթե նա դրանից հետո հրաժարական չի տվել, կամ նրան չեն հեռացրել, կամ պարզաբանում չեն տվել, ուրեմն դա մեկնաբանվում է մի ձևով՝ ԼՂՀ-ի պայմանական միավորը, որը իրականում ՀՀ-ի մարզ է, Միրզոյանի շուրթերով ասվածը Սերժ Սարգսյանի վաղուցվա արտահայտած քաղաքականդ դիրքորոշման արտահայտումն է, այսինքն՝ այն, որ ազատագրված տարածքները հանձնման առարկա են, և որ Արցախը պետականորեն կարող է վերադառնալ Ադրբեջանի կազմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում