Ծառուկյանը հրաժարվել է օգնել խաբված բնակիչներին

Կառավարության շենքի դիմաց երեկ հերթական բողոքի ակցիան անցկացնող Դավիթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները, որոնք տարիներ առաջ պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ՝ թաղամասի նորակառույց շենքերում բնակարան գնելու համար, սակայն հետագայում ընկերությունը հայտարարել է, որ ինքը սնանկ է ճանաչվել և բնակչուհի Հասմիկ Երիցյանի խոսքերով՝ «ձեռքերը լվացել է գործից», բնակիչները «Ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել են, որ նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ ընկերությունը պատկանում էր Աշոտ Տոնոյանին, ով նախկինում ԲՀԿ-ական է եղել:

Նրանք Ծառուկյանից պատասխան նամակ են ստացել, որում ասվում է, թե ինքն այդ խնդրի հետ որևէ առնչություն չունի՝ փաստորեն հրաժարվելով նրանց օգնել: Նշենք, որ բնակիչների տեղեկացմամբ՝ իրեն սնանկ հայտարարած Աշոտ Տոնոյանը հիմա Վրաստանում պահածոների գործարան է կառուցում: Ի դեպ, խաբված բնակիչների թվում է նաև երգիչ Արթուր Իսպիրյանը, ով ևս երեկ կառավարության շենքի դիմաց է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում